Մշակույթ

Կյանքից հեռացել է լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը

1 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է լրագրող, հրապարակախոս, Հայաստանի գրողների միության և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Հովհաննես Պապիկյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ցավալի լուրը հաստատեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Հովհաննես Պապիկյանն աշխատել է ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, հեռուստատեսությունում։ Աշխատել է նաև որպես Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար: Մի քանի վավերագրական ‎‎ֆիլմերի հեղինակ է («Ոգու հերկը», «Իրիկնահացի հրավեր», «Մասունքներ»)։

Պապիկյանը 79 տարեկան էր: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում