Հայաստան

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական գնումների գործընթացի լավարկմանը վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական գնումների գործընթացի լավարկմանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գնումների գործընթացի բարելավմանը և նախատեսվող օրենսդրական փոփոխություններին վերաբերող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, մասնավորապես, անդրադարձ է կատարվել գնումների գործընթացի արդյունավետության բարձրացմանը, կարողությունների զարգացմանը, ճկուն կարգավորումների սահմանմանը, մեկ անձից և մրցակցային գնման ձևաչափերին ու ընթացակարգերին, թվային համակարգերի զարգացմանը և վերոնշյալ ուղղություններով նախատեսվող փոփոխություններին: Վարչապետին են ներկայացվել պետական գնումների գործընթացում արհեստական բանականության գործիքի ներդրման հնարավորությունները, իրավական դաշտի խնդիրների լուծման անհրաժեշտ քայլերը:

Ըստ աղբյուրի՝ ծավալվել է մտքերի փոխանակություն, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Նշվում է, որ վարչապետ Փաշինյանը կարևորել է պետական գնումների գործընթացի հետևողական բարելավումը, ինչը կնպաստի պետական ծրագրերի առավել արդյունավետ և առանց ձգձգումների իրականացմանը: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է քննարկման արդյունքներով ամփոփել ներկայացված առաջարկությունները՝ օրենսդրական փոփոխությունները նախաձեռնելու նպատակով:   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում