Տնտեսություն

Մեկնարկում է «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամների և «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամների վաճառքը Հայաստանում

7 րոպեի ընթերցում

Մեկնարկում է «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամների և «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամների վաճառքը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից օգոստոսի 26-ին ցանկացողները կարող են ձեռք բերել «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամներ երկու քաշային տարբերակներով՝ 3,11 գրամ (1/10 ունցիա) և 31,1 գրամ (1 ունցիա), ինչպես նաև «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամներ չորս քաշային տարբերակներով՝ 1 գրամ, 7,78 գրամ (¼ ունցիա), 15,55 գրամ (½ ունցիա) և 31,1 գրամ (1 ունցիա):

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԲ-ի տարածած հաղորդագրությունից, «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամները, ինչպես նաև «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները ձևավորվել և հատվել են գերմանական «Գայգեր Էդելմետալե» դրամահատարանում: 

«Գայգեր Էդելմետալե» դրամահատարանը թանկարժեք մետաղներից պատրաստված ձուլակտորների, ներդրումային դրամների, հուշադրամների արտադրությամբ զբաղվող, ինչպես նաև միջազգային շուկայում նշվածների վաճառքն իրականացնող առաջատար ընկերություններից մեկն է:

Հայաստանի Հանրապետության «Նոյյան տապան» ներդրումային դրամների թողարկումը և վաճառքը միջազգային շուկաներում «Գայգեր Էդելմետալե» դրամահատարանի կողմից  սկսվել է 2011 թ-ից՝ արծաթե, իսկ 2020 թ-ից՝ ոսկե ներդրումային դրամներով:

ՀՀ կենտրոնական բանկի կողմից դրամահատարանը լիազորված է ոչ միայն հատելու, այլև իրացնելու «Շառլ Ազնավուր-100» հուշադրամները և «Նոյյան տապան» ներդրումային դրամները եվրոպական, ամերիկյան, ավստրալիական թանկարժեք մետաղների  ու դրամագիտական այլ շուկաներում:

Դրամահատարանի կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանքի հումքը ձեռք է բերվում Լոնդոնի թանկարժեք մետաղների բորսայի (LBMA) կողմից հավաստագրված մատակարարներից:

2011 թ-ից մինչ օրս «Նոյյան տապան» արծաթե և ոսկե տարբեր չափերով (1 գրամից մինչև 5 կիլոգրամ քաշով) թողարկված ներդրումային դրամները միջազգային շուկաներում իրացվել են 17 միլիոնը գերազանցող քանակով և շնորհիվ դրանց վրա արտացոլված համամարդկային թեմայի և յուրահատուկ ձևավորման, ուրույն տեղ են զբաղեցրել միջազգային ներդրումային շուկայում՝ մրցակցելով աշխարհում հայտնի այլ երկրների ներդրումային դրամների հետ:

«Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամներ

Դիմերես՝ ՀՀ զինանշանը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները, անվանական արժեքը՝ «100 ԴՐԱՄ DRAM», թողարկման տարեթիվը՝ «2024», «1/10 Oz», «Au 999,9», արտադրողի ապրանքանիշը՝ «LEV»:

Դարձերես՝ Շառլ Ազնավուրի դիմապատկերը և նոտաներ, «ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ» և «CHARLES AZNAVOUR», «1924-2018» մակագրությունները: 

Հուշադրամը ձևավորվել և հատվել է «Գայգեր Էդելմետալե» դրամահատարանում (Գերմանիա):

Տեխնիկական չափանիշները

 Անվանական արժեքը 100 դրամ

Մետաղը/հարգը ոսկի 999,90  

Քաշը  3,11 գ (1/10 ունցիա)  

Տրամագիծը  16,54 մմ

Որակը սովորական

Դրամաշուրթը ատամնավոր

Թողարկման քանակը մինչև 3000 հատ

Թողարկման տարեթիվը 2024

Դիմերես՝ ՀՀ զինանշանը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները, անվանական արժեքը՝ «50000 ԴՐԱՄ DRAM», թողարկման տարեթիվը՝ «2024», «1 Oz», «Au 999,9», արտադրողի ապրանքանիշը՝ «LEV»:

Դարձերես՝ Շառլ Ազնավուրի դիմապատկերը և նոտաներ, «ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ» և «CHARLES AZNAVOUR», «1924-2018» մակագրությունները: 

Հուշադրամը ձևավորվել և հատվել է «Գայգեր Էդելմետալե» դրամահատարանում (Գերմանիա):

Տեխնիկական չափանիշները

 Անվանական արժեքը 50 000 դրամ

Մետաղը/հարգը ոսկի 999,90  

Քաշը  31,1 գրամ (1 ունցիա)

Տրամագիծը  38,6 մմ

Որակը սովորական

Դրամաշուրթը ատամնավոր

Թողարկման քանակը մինչև 1000 հատ

Թողարկման տարեթիվ 2024

«Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամներ

Դիմերեսներ՝ ՀՀ զինանշանը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները, ներդրումային դրամի անվանական արժեքը, թողարկման տարեթիվը, քաշը, մետաղը, արտադրողի ապրանքանիշը` «LEV»:

Դարձերեսներ՝ Նոյյան տապանը, աղավնին՝ ձիթենու ճյուղը կտցին, Արարատ լեռը՝ արևածագի ֆոնին, «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրությունները:

Ներդրումային դրամները ձևավորվել և հատվել են «Գայգեր Էդելմետալե» դրամահատարանում (Գերմանիա):

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 100 դրամ

Մետաղը/հարգը ոսկի 999,90  

Քաշը 1 գ

Տրամագիծը 16,54 մմ

Որակը սովորական

Դրամաշուրթը ատամնավոր

Թողարկման քանակը մինչև 25 000 հատ յուրաքանչյուր տարվա համար

Թողարկման տարեթիվը 2024

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 10000 դրամ

Մետաղը/հարգը ոսկի 999,90  

Քաշը  7,78 գրամ (¼ ունցիա)

Տրամագիծը  25,20 մմ

Որակը սովորական

Դրամաշուրթը ատամնավոր

Թողարկման քանակը մինչև 25 000 հատ յուրաքանչյուր տարվա համար

Թողարկման տարեթիվը   2024

Տեխնիկական չափանիշները

 Անվանական արժեքը 25 000 դրամ

Մետաղը/հարգը ոսկի 999,90  

Քաշը  15,55 գրամ (½ ունցիա)

Տրամագիծը  30,2 մմ

Որակը սովորական

Դրամաշուրթը ատամնավոր

Թողարկման քանակը մինչև 25 000 հատ յուրաքանչյուր տարվա համար

Թողարկման տարեթիվը 2024

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 50 000 դրամ

Մետաղը/հարգը ոսկի 999,90  

Քաշը  31,1 գրամ (1 ունցիա)

Տրամագիծը 36,8 մմ

Որակը սովորական

Դրամաշուրթը  տամնավոր

Թողարկման քանակը մինչև 25 000 հատ յուրաքանչյուր տարվա համար

Թողարկման տարեթիվը 2024

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում