Բիզնես

Green Rock-ը կներկայացնի Հայաստանը Նիդերլանդներում տեղի ունեցող Future Green City (FGC) համաշխարհային համագումարին

1 րոպեի ընթերցում

Green Rock-ը կներկայացնի Հայաստանը Նիդերլանդներում տեղի ունեցող Future Green City (FGC) համաշխարհային համագումարին

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2024 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև 26-ը Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում տեղի կունենա Future Green City համաշխարհային համագումարը։ FGC համագումարը Նիդերլանդներում Stadswerk թագավորական ասոցիացիայի և Հոլանդիայի լանդշաֆտների և այգեպանների թագավորական ասոցիացիայի (VHG) նախաձեռնությունն է: 

Համագումարը միավորում է շինարարությունը, կանաչապատումը, ենթակառուցվածքները եւ ջուրը: Հենց այս 4 բաղադրիչների միավորմամբ է ստեղծվում ապագայի քաղաքը:

Համագումարին այս տարի մասնակցելու են ավելի քան 400 խոսնակներ աշխարհի տարբեր երկրներից եւ բանախոսելու են յոթ հիմնական թեմաներով՝ անդրադառնալով ամենահրատապ սոցիալական խնդիրներին՝ կլիմայական փոփոխություններին, էներգիայի նոր աղբյուրներին, ակտիվների կառավարմանը և այլն: 

Future Green City համագումարին առաջին անգամ կներկայանա նաև Հայաստանը. Green Rock Management Group ընկերությունը հանդես կգա «Քաղաքային այգիները Կովկասում. պատմական անդրադարձ, մեր օրերի խնդիրներն ու վաղվա ակնկալիքները» թեմայով:

Future Green City համագումարի մանրամասների մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում