2 րոպեի ընթերցում
Հայաստանում գործարարությունը չափազանց կարևոր ոլորտներից մեկն է, որտեղ գործում են բազմաթիվ հաջողակ գործարարներ, որոնք հանապազօրյա արդյունավետ աշխատանքով նպաստում են մեր երկրի տնտեսության զարգացմանը։ Հայաստանում գործում են նաև մասնագիտացված կազմակերպություններ, որոնք օգնում և աջակցում են գործարարներին, որպեսզի նրանք հաջողակ լինեն իրենց հետագա գործունեության ասպարեզում։
Գործարար աշխարհին աջակցող ամենահայտնի կազմակերպություններից է «ՄԱՆԱՍՅԱՆ ԳՐՈՒՊ» բիզնես կրթական և խորհրդատվական կենտրոնը, որի հիմնադիր՝ բիզնես էքսպերտ և վաճառքի ճարտարապետ Հայկ Մանասյանը տարիներ շարունակ աշխատել է Հայաստանի խոշորագույն ընկերությունների, հիմնադիրների և վաճառքի թիմերի հետ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայկ Մանասյանն, ի թիվս շատ հարցերի, անդրադարձավ մասնավորապես Հայաստանում հիմնադրվող բիզնես նախաձեռնություններին, ոլորտում գործող ընկերությունների առանձնահատկություններին, բիզնես ոլորտում հաջողության հասնելու չափորոշիչներին, մարքեթինգային աշխատանքի նրբերանգներին, վաճառքի թիմերի աշխատանքային յուրահատկություններին։ Հայկ Մանասյանը զրույցի ընթացքում հանդես եկավ նաև օգտակար խորհուրդներով, որոնք կարող են նպաստել գործարարների մասնագիտական գործունեության հետագա հաջողությանը։
