Տնտեսություն

Wilco Wealth Management. Ընտանեկան կապիտալի մշակույթի զարգացումը Հայաստանում

7 րոպեի ընթերցում

Wilco Wealth Management. Ընտանեկան կապիտալի մշակույթի զարգացումը Հայաստանում

Հայաստանում կապիտալի կառավարումը երկար տարիներ նույնացվել է բանկերի կամ օտարերկրացիների համար նախատեսված ներդրումային ծառայությունների հետ։ Wilco Wealth Management-ը փոխում է այս ընկալումը՝ վերածելով ֆինանսական պլանավորումը ընտանեկան մշակույթի բաղկացուցիչ մասի և երկրի երկարաժամկետ զարգացման շարժիչ ուժի։  

Ընկերության պատմությունը սկսվել է 2002 թվականին, երբ հիմնադրվել է «Ալֆասեքյուրիթիզ» ՍՊԸ-ն։ Ավելի քան երկու տասնամյակ ընկերությունը գործել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության ներքո։ 

2025 թվականին սկսվեց Wilco-ի զարգացման նոր փուլը՝ նոր սեփականատերով, լայնածավալ ռեբրենդինգով և վերաիմաստավորված առաքելությամբ։ Այսօր ընկերությունը տարիների ընթացքում ձևավորված վստահելիությունն ու փորձը համատեղում է կապիտալի կառավարման ժամանակակից տեսլականի հետ։

Ընտանիքը՝ բարեկեցության առանցք

Wilco-ի համար ֆինանսական բարեկեցության հիմքում ընտանիքն է։ Ընտանեկան կապիտալը չի սահմանափակվում ժառանգությամբ․ այն ներառում է նաև երեխաների կրթությունը, բիզնեսի զարգացումը, բարեգործությունը և ազգային ինքնության պահպանումը։ Ընկերությունը միավորում է այս առաջնահերթությունները մեկ միասնական ռազմավարության՝ որի շնորհիվ կապիտալը ծառայում է ոչ միայն այսօր, այլև գալիք սերունդներին։

«Հայաստանում ֆինանսական որոշումները հազվադեպ են միանձնյա կայացվում։ Ավելի հաճախ դրանք քննարկվում են ընտանեկան սեղանի շուրջ՝ որտեղ ավանդույթները հանդիպում են ժամանակակից հավակնություններին»,-ասում է Wilco Wealth Management-ի գործադիր տնօրեն Իրինա Բելիշևան։ «Մեր դերն այս գործընթացը կառուցվածքային դարձնելն է՝ աջակցելով ընտանիքներին սերունդների ապագան պլանավորելու հարցում»։

Տեղական փորձ, գլոբալ չափանիշներ

Ավելի քան երկու տասնամյակ Հայաստանում գործունեություն ծավալելով՝ Wilco Wealth Management-ը համատեղում է Հայաստանի շուկայում ձևավորված փորձն ու միջազգային ֆինանսական կենտրոնների առաջադեմ մոտեցումները։ Ընկերությունն առաջարկում է անհատականացված լուծումներ ինչպիսիք են' ակտիվների կառուցվածքավորումը, ներդրումային և հարկային պլանավորումը, իրավական խորհրդատվությունն ու կոնսիերժ սպասարկումը։"

«Մեր ծառայությունների մակարդակը համարժեք է Ցյուրիխին, Դուբային կամ Լոնդոնին»,-ասում է Wilco Wealth Management-ի գործադիր տնօրենի տեղակալ Օլգա Օմելչենկոն։ «Մենք գործում ենք միջազգային թափանցիկության և մասնագիտական էթիկայի ամենաբարձր չափանիշներով, միևնույն ժամանակ պահպանելով յուրաքանչյուր հաճախորդի հետ մեր անհատական մոտեցումը»։

Համապարփակ լուծումներ կապիտալի կառավարման համար

Wilco Wealth Management-ը գործում է Հայաստանի Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո և ունի բրոքերային, ներդրումային, խորհրդատվական և ակտիվների հավատարմագրային կառավարման բոլոր հիմնական լիցենզիաները։ Այս իրավական հիմքը հնարավորություն է տալիս ընկերությանը կիրառել համապարփակ մոտեցում՝ կառուցելով ակտիվների կառավարման կառուցվածքներ տարբեր երկրներում, ապահովելով կապիտալի ժառանգական շարունակականությունը և գտնելով լուծումներ անգամ ամենաբարդ ֆինանսական խնդիրների համար։

Wilco-ն օգնում է անհատներին և ընտանիքներին ձևավորել երկարաժամկետ ռազմավարություններ՝ հիմնված նրանց նպատակների, արժեքների և առաջնահերթությունների վրա։

Սփյուռք․ միավորելով սերունդներն ու մայրցամաքները

Այսօր բազմաթիվ հայ ընտանիքներ ապրում են տարբեր երկրներում․ երեխաները սովորում են արտերկրում, բիզնեսները զարգանում են միջազգային շուկաներում, իսկ ակտիվները բաշխված են ամբողջ աշխարհով։ Wilco-ն հնարավորություն է ստեղծում միավորել այս գործունեությունները՝ Սփյուռքի ներկայացուցիչներին առաջարկելով վստահելի գործընկեր, որը հասկանում է նրանց գլոբալ հավակնություններն ու ամրապնդում կապը հայրենիքի հետ։

«Այսօր հայ լինելը հաճախ նշանակում է գործունեություն ծավալել երկու կամ երեք երկրում»,-ասում է Իրինա Բելիշևան։ «Մենք օգնում ենք ընտանիքներին այս իրականությունը վերածել առավելության՝ համատեղելով նրանց միջազգային նպատակներն ու հայկական ինքնությունը»։

Նորարարություն և հաճախորդակենտրոն մշակույթ

Wilco-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որը ներդրել է միջազգային Market Responsiveness Index (MRI) մեթոդաբանությունը՝ համակարգ, որը չափում է, թե որքան արագ է կազմակերպությունն արձագանքում հաճախորդների պահանջներին և շուկայի փոփոխություններին։ Այս մեթոդաբանությունը կիրառվում է այնպիսի համաշխարհային ընկերությունների կողմից, ինչպիսիք են IBM, Amazon, Apple և Phoenix MRC, և նպաստում է հաճախորդակենտրոնության և ճկունության զարգացմանը։

Wilco-ի համար MRI-ի կիրառումը պարզապես միջազգային փորձի փոխառություն չէ․ այն հաճախորդակենտրոն մշակույթի նոր մոտեցում է։ Ընկերությունը մշակել է սեփական ճանապարհային քարտեզ հաճախորդների փորձի կատարելագործման համար՝ յուրաքանչյուր որոշման հիմքում պահելով հաճախորդի նկատմամբ հոգատարությանը։

Բարեկեցության նոր ընկալում

Այսօր ֆինանսական բարեկեցությունն ավելի ու ավելի ասոցացվում է ոչ միայն թվերի, այլև հնարավորությունների հետ՝ կրթություն, առողջություն, ժառանգություն և մասնակցություն համայնքային կյանքին։

«Մեր հաճախորդները ցանկանում են, որ իրենց երեխաները ոչ միայն ժառանգեն կապիտալը, այլև հասկանան՝ ինչպես կառավարել և զարգացնել այն», — ասում է Իրինա Բելիշևան։ «Նրանք ցանկանում են, որ փողը ոչ թե պառակտի ընտանիքը, այլ՝ ավելի ամրացնի այն»։"

"Wilco Wealth Management-ը ձևավորում է նոր մշակույթ՝ որտեղ կապիտալն ունի մարդկային լեզու,իսկ վստահությունը, ստեղծարարությունը և կենսունակությունը դառնում են ընտանիքի կայուն բարեկեցության հիմք։

Իմացեք ավելին Wilco Wealth Management-ի մասին՝ https://wilco.management/web կայքում, միացեք Wilco-ի համայնքին LinkedIn-ում և հետևեք հիմնական ֆինանսական նորություններին Telegram-ում։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՆՅՈՒԹԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԳՈՎԱԶԴ 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում