Տնտեսություն

Garant International Group ընկերությունների խումբը Armenia EXPO 2024-ին ներկայացել է իր Garant Լogistics և Tower International Consultants բրենդերով

6 րոպեի ընթերցում

Garant International Group ընկերությունների խմբի հիմնադիր Արամ Նիկողոսյան
Garant International Group ընկերությունների խմբի հիմնադիր Արամ Նիկողոսյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Armenia EXPO 2024 առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումին  մասնակցում էր Garant International Group ընկերությունների խումբն իր Garant Լogistics և Tower International Consultants բրենդերով։ 

Ընկերություններն իրենց համատեղ կոնցեպտով մատուցում են համալիր ծառայություններ, կազմակերպում և իրականացնում  մատակարարումների կայուն ծավալ ունեցող, բեռնափոխադրման անհրաժշետություն ունեցող միջին և խոշոր բիզնեսների բեռների փոխադրում ու սպասարկում, առավել արդիական ու արդյունավետ սխեմաների շնորհիվ  հնարավորություն տալիս կրճատել ժամանակային և  ֆինանսական ծախսերը։ 

Չորրորդ կարգի լոգիստիկայի (𝟒𝐏𝐋) աութսորսինգ ծառայություններ՝ լոգիստիկ ռազմավարության մշակումից, ծախսերի օպտիմալացումից մինչև  բիզնես  գործընթացների ամբողջական շղթայի ապահովում, ավտոմոբիլային, ծովային, երկաթուղային, օդային, մուլտիմոդալ բեռնափոխադրումներ, պահեստային լոգիստիկա, մաքսային բրոքերական ծառայություններ որոնք հասնալեի են Հայաստանում, Վրաստանում,  Եվրոպայում,  ԵԱՏՄ, Ասիական և այլ երկրներում. Garant Լogistics ընկերությունը շուրջ մեկ տասնամյակ է՝ գործունեություն է ծավալում աշխարհի ավելի քան 100 երկրում։ 

«Որպես լոգիստիկայի  աութսորսինգային ընկերություն, մենք  բիզնեսի համար  իր ամբողջ  լոգիստիկ շղթայի կազմակերպիչն ենք։ Ներգրավված ենք ոչ միայն բիզնեսի տրանսպորտային լոգիստիկ ծառայությունների իրականցման գործում, այլև պատասխանատու ենք մատակարարման շղթայի նախագծման  և պլանավորման, ինչպես նաև ընկերությունում լոգիստիկ բնույթի բիզնես գործընթացերի կառավարման համար։ Մեր հիմնական հաճախորդներն արտադրության, արտահանման, ներմուծման և առևտրային ոլորտների միջին ու խոշոր բիզնեսներն են, ովքեր ունեն մատակարարման շղթային և  լոգիստիկ ծառայությունների կառավարման անհարժեշտություն»,-նշում է Garant International Group ընկերությունների խմբի հիմնադիր Արամ Նիկողոսյանը։  

Garant Լogistics-ն իր ծառայությունների ամբողջական  փաթեթով հասանելի է նաև Հայաստանից դուրս. Վրաստանում արդեն գործում է Garant International Group-ը, Բուլղարիայում՝  Garant Sepdition-ը։ Ընկերության թիմի ներուժն ու հնարավորությունները թույլ են տալիս բեռնափոխադրումների ծառայություններով   աշխարհի մակարդակով 80% և ավելի  ծածկույթ սպասարկել:

Ժամանակակից բիզնեսում լոգիստիկայի աութսորսինգն  ընկերությունների ռեսուրսների օպտիմալացման տեսանկյունից ամենաարդյունավետ համագործակցության մոդել է, քանի որ այն հնարավորություն է տալիս խուսափել սեփական տրանսպորտային և պահեստային ենթակառուցվածքների ձևավորման  զարգացման համար  անհարժեշտ հնարավոր ծախսերից կամ  լոգիստիկ գործընթացի առանձին փուլերի կազմակերպումը  տարբեր  կապալառուների պատվիրելուց։    

Ոլորտը դինամիկ զարգացող է,  ուստի Garant Logistics-ի թիմը պարբերաբար վերապատրաստվում է, ուսումնասիրում միջազգային շուկայում առկա պահանջարկը, զարգացման  միտումները և հանդես գալիս նոր ու բացառիկ առաջարկներով, ինչն  էլ գործընկերներին հնարավորություն է տալիս միջազգային առևտրաշրջանառության ցանկացած փուլում լինել ապահովված։ 

Garant Internatioanl Group ընկերությունների խմբի կազմի Tower International Consultants ընկերությունը մասանգիտացված է հայկական և միջազգային ընկերություններին հաշվապահական և հարկային աութսորսինգ (աշխատավարձի հաշվարկ, Employer of Records), իրավաբանական խորհրդատվական (կորպորատիվ իրավունք), ինչպես նաև բիզնես խորհրդավտական ծառայությունների տրամադրման ոլորտում։ Այն հիմանդրվել է 2007 թվականին, իսկ 2023 թվականից գործում է արդեն Garant International Group ընկերությունների խմբի   կազմում։  Tower International Consultants-ի խորհրդատվական ծառայությունների ընդգրկուն փաթեթը, բոլոր այն գործարարների համար է, ովքեր արդեն ունեն սեփական բիզնես ու ցանկանում են զարգացնել այն Հայաստանում, կատարել ներդրումներ Հայաստանում, բացել ներկայացուցչություններ կամ  պարզապես բիզնեսը տեղափոխել Հայաստան ցանկացած երկրից։

«Tower International Consultants-ը  օգնում է դեպի Հայաստան ցանկացած բիզնեսի ռելոկացիան իրականացնել սահուն և գրագետ՝ սկսած կազմակերպության գրանցման, բանկային հաշվի բացման աջակցությունից մինչև հարկային, իրավաբանական և հաշվապահական խորհրդատվություն բոլոր ուղղություններով։ Այսինքն մեր առաքելությունն է  ընկերություններին ինտեգրել հայկական բիզնես միջավայր, կրճատել իտեգրման գործընթացի վրա ծախսվող ժամանակն ու ապահովել նրանց արդյունավետ գործունեությունը»,-նշում է Արամ Նիկողոսյանը։

Garant Internatioanl Group ընկերությունների խումբը պարբերաբար մշակում և ներկայանում է  արդյունավետ պրոդուկտներով։ Շուտով ընկերությունների խմբի Garant Logistics բրենդն իր հաճախորդներին կներկայանա նոր պրոդուկտով, որի շնորհիվ կընդլայնվեն Հայաստանի և Չինաստանի շուկաների միջև փոխշահավետ համագործակցության հնարավորությունները՝ լոգիստիկային աութսորսինգի համատեքստում։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում