Եվրոպա

Շոլցը հայտարարել է, որ Կիևը Կուրսկի շրջանում հարձակումը նախապատրաստում էր գաղտնի

1 րոպեի ընթերցում

Շոլցը հայտարարել է, որ Կիևը Կուրսկի շրջանում հարձակումը նախապատրաստում էր գաղտնի

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինան Կուրսկի շրջանի ուղղությամբ հարձակումը նախապատրաստել է «գաղտնի և առանց հետադարձ կապի»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Շոլցը հայտնել է Քիշնևում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«Ուկրաինան շատ գաղտնի և առանց հետադարձ կապի նախապատրաստում էր իր ռազմական գործողությունը Կուրսկի մարզում»,- ասել է Շոլցը։

Նա նշել է, որ Գերմանիան ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Շոլցը հավաստիացրել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային և կմնա նրա ամենամեծ աջակիցը Եվրոպայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում