Մարզեր

Ասֆալտապատվում է Հայրավանք գյուղի գերեզմանոց տանող ճանապարհը

1 րոպեի ընթերցում

Ասֆալտապատվում է  Հայրավանք  գյուղի գերեզմանոց տանող ճանապարհը

ԳԱՎԱՌ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Հայրավանք գյուղում արդեն ավարտին են մոտենում գերեզմանոց տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվել են ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Հայրավանքի գերեզմանոց տանող ճանապարհի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 31 մլն 247 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է Հայրավանքի գերեզմանոց տանող ճանապարհն ասֆալտապատել 475 գծամետր երկարությամբ՝ 2325 քմ մակերեսով։ 

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի օգոստոսի սկզբից և արդեն գտնվում են ավարտական փուլում։ 

Շինաշխատանքների մշտադիտարկման նպատակով օգոստոսի 20-ին Հայրավանքի գերեզմանոց տանող ճանապարհի շինհրապարակ են այցելել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։ 

 

Խոսրով Խլղաթյան

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում