Մարզեր

Գավառի Ա․Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը կունենա կրթության համար անհրաժեշտ բոլոր պայմանները

1 րոպեի ընթերցում

Գավառի Ա․Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը կունենա կրթության համար անհրաժեշտ բոլոր պայմանները

ԳԱՎԱՌ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում 2023 թվականի վերջերից մեկնարկել և ընթանում են ակադեմիկոս Ա․ Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական նոր մասնաշենքի, այլ ենթակառուցվածքների կառուցման, մարզադահլիճի հիմնանորոգման աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ շինարարական աշխատանքներն իրականացնող «Քյավառ Սերվիս» ՍՊԸ  տնօրեն Արամ Սարգսյանից, Գավառի Ա․ Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի նոր շենքի կառուցումն իրականացվում է պետբյուջեի միջոցներով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 մլրդ 307 մլն 531 հազար դրամ։ Ծրագրով նախատեսվում է կառուցել 1132  քմ մակերես ունեցող ուսանողական 1 մասնաշենք, կաթսայատուն, անասնակերի և գյուղտեխնիկայի համար շվաքարաններ, «Խելացի» անասնագոմ, մարզական խաղահրապարակ, վերակառուցել առկա մարզադահլիճը և միջանցքը՝ 494 քմ մակերեսով։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2026 թվականի դեկտեմբերին։ 

 

Խոսրով Խլղաթյան

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում