Հայաստան

Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում ջրամատակարարումը կդադարեցվի

1 րոպեի ընթերցում

Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում ջրամատակարարումը կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 22-ին ժամը 10:00-22:00-ը Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը կդադարեցվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից: 

Ժամը 10:00-22:00-ը կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Այգեձորի, Գուլակյան, Երզնկյան, Պռոշյան, Օրբելի փողոցների և նրբանցքների, Մարշալ Բաղրամյան 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների և Բաղրամյան 21, 23, 25, 59-89 համարների, Գյուլբենկյան 19/1շենքի և 5-20 անհատական տնատիրությունների, Կոմիտասի 1-15/4 համարների, Ավետ Ավետիսյան 11-20 անհատական տնատիրությունների ջրամատակարարումը: 

Նույն ժամանակահատվածում կդադարեցվի նաև Կենտրոն վարչական շրջանի Ֆրիկի, Իսրայելյան, Արամի, Սիմեոն Երևանցու, Ձորագյուղի, Ռուսթավելու, Ձորափի փողոցների, Կոնդ թաղամասի, Պարոնյան 14-50/3, Լեոյի 12, Մ. Սարյան 2, 14, 20/1, 24, 24/1, 24/2, 26 հասցեների ջրամատակարարումը::

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում