Իրավունք

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հինգ տարով զրկվել է պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից

1 րոպեի ընթերցում

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հինգ տարով զրկվել է պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյան հրավիրվել է Հայաստանի արդարադատության նախարարության  Պրոբացիայի ծառայություն, որտեղ նրան է ներկայացվել 3  դատական ակտ, ըստ որոնց` նրա նկատմամբ կիրառվել է տուգանք, փորձաշրջան և սահմանվել է պաշտոնավարման արգելք։ 

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Նորայր Շողիկյանը՝ մանրամասնելով, որ Առուշ Առուշանյանն, ըստ այդ դատական ակտերի, տուգանվել է 700 հազար ՀՀ դրամով։ Բացի այդ՝ նա պետք է անցնի 1 տարի 6 ամիս ժամկետով փորձաշրջան, ինչպես նաև սահմանվել է պետական պաշտոններ զբաղեցնելու 5-ամյա արգելք։ 

«Արմենպրես»-ն ավելի ուշ կներկայացնի լրացուցիչ մանրամասներ, թե ինչ գործով է անցնում Առուշ Առուշանյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում