Մարզեր

Գավառ քաղաքի Ազատության փողոցում լուսավորության արտաքին ցանց է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Գավառ քաղաքի Ազատության փողոցում լուսավորության արտաքին ցանց է կառուցվում

ԳԱՎԱՌ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքի Ազատության փողոցում շարունակվում են արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառի Ազատություն փողոցի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 64 մլն դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է ԼԵԴ համակարգով աշխատող 165 լուսատուի տեղադրում Ազատություն փողոցում՝ շուրջ 1400 մ երկարությամբ։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են ապրիլին և կավարտվեն դեկտեմբերին։ 

Օգոստոսի 20-ի դրությամբ շինաշխատանքներն այստեղ իրականացվել են շուրջ 40 տոկոսով։ 

Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու համար Ազատություն փողոցի շինհրապարակ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։  

Խոսրով Խլղաթյան  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում