Մարզեր

Երասխում ընթացքի մեջ են մարզադպրոցի կառուցման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Երասխում ընթացքի մեջ են մարզադպրոցի կառուցման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երասխում սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են մարզադպրոցի կառուցման աշխատանքները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Ծրագրի ընդհանուր արժեքը 173 մլն դրամ է, որից շուրջ 113 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը:

Համայնքի մասնակցությունը 15% չափով է, իսկ մասնավորինը 20%՝ ավելի քան 34 մլն։

Շինաշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,- գրել է վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում