Մարզեր

Լճափի նոր կառուցվող առողջապահական կենտրոնից կօգտվի 4 գյուղի 4500 բնակիչ

2 րոպեի ընթերցում

Լճափի նոր կառուցվող առողջապահական կենտրոնից կօգտվի 4 գյուղի 4500 բնակիչ

ԳԱՎԱՌ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լճափ գյուղում շարունակվում են Առողջության առաջնային պահպանման կենտրոնի նոր շենքի շինարարական աշխատանքները, որոնք սկսվել էին 2023 թվականի նոյեմբեր ամսից։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, Լճափի ԱԱՊԿ կենտրոնի նոր շենքը կառուցվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Առողջապահական համակարգի 2021-2026 թվականների բարեփոխումների ծրագրի» շրջանակներում՝ Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին։ 

Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 80 մլն դրամ։ 2024 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ իրականացվել են շուրջ 75 տոկոսով։ Նորակառույց միահարկ շենքը, պահանջված բոլոր  պայմաններով հանդերձ, ունի  նաև նկուղային հարկ։ 

Լճափի ԱԱՊԿ-ն սպասարկում է Գավառ համայնքի Լճափ, Բերդկունք, Հայրավանք, Ծովազարդ գյուղերի շուրջ 4500 բնակչի։ Ծրագրի իրականացման արդյունքում Լճափի ԱԱՊԿ-ն կունենա ամենաժամանակակից բոլոր պայմանները, ինչի շնորհիվ էապես կբարելավվի առողջության առաջնային պահպանման օղակում իրականացվող բուժսպասարկման որակը։ 

Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել այս տարվա ընթացքում։

Շինարարական աշխատանքների մշտադիտարկման նպատակով օգոստոսի 20-ին Լճափի ԱԱՊԿ նորակառույց շենքի շինհրապարակում համատեղ այց են կատարել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։ 

Խոսրով Խլղաթյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում