Սպորտ

Կոնֆերենցիաների լիգա․ «Նոա»-ն խոշոր հաշվով հաղթեց «Ռուժոմբերոկ»-ին

2 րոպեի ընթերցում

Կոնֆերենցիաների լիգա․ «Նոա»-ն խոշոր հաշվով հաղթեց «Ռուժոմբերոկ»-ին

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի «Նոա» ակումբը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում սեփական հարկի տակ ընդունեց Սլովակիան ներկայացնող «Ռուժոմբերոկ»-ին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ հանդիպման մեկնարկը շատ հաջող դասավորվեց երևանյան ակումբի համար։  

Արդեն 4-րդ րոպեին հաշիվը բացեց Գրեգորիուն։ Խփած գոլից հետո էլ «Նոա»-ն շարունակում էր վտանգավոր գրոհներ ձեռնարկել առավելությունը մեծացնելու համար, երբեմն ակտիվանում ու գրոհներ էին ձեռնարկում նաև «Ռուժոմբերոկ»-ի ֆուտբոլիստները, սակայն առաջին խաղակեսում նոր գոլեր չգրանցվեցին։ 

Երկրորդ խաղակեսը նույնպես ավելի ակտիվ սկսեցին «Նոա»-ի ֆուտբոլիստները, սակայն 67-րդ խաղն անսպասելիորեն ընդհատվեց, քանի որ մարզադաշտը հոսանքազրկվել էր։ Մրցավարը ստիպված եղավ թիմերին հանդերձարան ուղարկել։ 

Որոշ ժամանակ անց խաղը շարունակվեց։ «Նոա»-ն շարունակում էր ակտիվ գրոհներ ձեռնարկել, ինչն էլ տվեց իր արդյունքը։ 79-րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց Սլովակիան ներկայացնող ակումբի դարպասին, որը հստակ իրացրեց Գոռ Մանվելյանը։  

Մրցավարի ավելացրած ժամանակում «Նոա»-ն կարողացավ մեծացնել իր առավելությունը, գոլի հեղինակ դարձավ Մատեուս Այասը։  

Խաղն ավարտվեց «Նոա»-ի հաղթանակով՝ 3-0 հաշվով։ Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում