Սպորտ

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի մասնակցության վերաբերյալ ստացվել է բանավոր բողոք. ընթանում է ուսումնասիրություն

1 րոպեի ընթերցում

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի մասնակցության վերաբերյալ ստացվել է բանավոր բողոք. ընթանում է ուսումնասիրություն

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի 2024 թվականի մրցաշարի մասնակցության վերաբերյալ ստացվել է բանավոր բողոք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նշելով, որ դրա շուրջ ներկայում ընթանում է ուսումնասիրություն, առաջիկայում արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի: 

Նախարարությունից ընդգծում են, որ որևէ հաղթողի դեռևս չի տրամադրվել համապատասխան դրամական խրախուսում՝ մինչև հարցի վերջնական պարզաբանումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում