Սպորտ

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը Ցինցինատիի մրցաշարի երրորդ շրջանում է

1 րոպեի ընթերցում

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը Ցինցինատիի մրցաշարի երրորդ շրջանում է

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող թենիսիստ Էլինա Ավանեսյանը շարունակում է հաջող ելույթները Ցինցինատիի մրցաշարում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ում ընթացող Մաստեր շարքի Ցինցինատիի մրցաշարի կանանց մենախաղի երկրորդ շրջանում Ավանեսյանը մրցում էր Լատվիան ներկայացնող Էլենա Օստապենկոյի հետ: Մոտ երկու ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանը հաղթեց երեք սեթերից հետո` 2:6, 6:2, 6:2 հաշվով:

Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում 2002 թվականին: WTA վարկանիշային աղյուսակում նրա ամենաբարձր տեղը եղել է 60-րդ հորիզոնականը՝ 2024 թվականի փետրվար ամսին: Ավանեսյանը սկսել է Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ 2024 թվականի օգոստոսից: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում