Սպորտ

«Նոա»-ն կշարունակի պայքարը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում

1 րոպեի ընթերցում

«Նոա»-ն կշարունակի պայքարը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Նոա»-ն արտագնա խաղում մրցեց հունական «ԱԵԿ»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունաստանի մայրաքաղաք Աթենքի «ԱԵԿ»-ի մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում վիճակագրությամբ «ԱԵԿ»-ն առավելության ուներ: «Նոա»-ի կազմում հաջող էր գործող դարպասապահ Չանչարևիչը: Խաղակեսի վերջնամասում հայկական ակումբը բազմաթիվ գրոհներ էր կազմակերպում, սակայն ապարդյուն: 

Երկրորդ կեսի  հիմնական մասում թիմերը չէին իրացնում իրենց պահերը: «ԱԵԿ»-ին հաջողվեց խաղավարտին մոտ միայն մեկ գնդակ ուղարկել «Նոա»-ի դարպասը: Հեղինակության գնդակը խփեց Զոբերը:

«ԱԵԿ»-«Նոա»` 1:0:

Թիմերի առաջին խաղում, որը կայացել էր Աբովյանի քաղաքային մարզադաշտում, «Նոա»-ն առավելության էր հասել 3:1 հաշվով: Երկու խաղերի ընդհանուր հաշվով փլեյ-օֆֆ դուրս եկավ հայկական ակումբը: 

Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումները կկայանան օգոստոսի 22-ին և 29-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում