Սպորտ

Օլիմպիական խաղերի գյումրեցի մարզիկներին դիմավորել են քաղաքի մուտքի մոտ

1 րոպեի ընթերցում

Օլիմպիական խաղերի գյումրեցի մարզիկներին դիմավորել են քաղաքի մուտքի մոտ

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրեցիները քաղաքի մուտքի մոտ դիմավորել են Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համաքաղաքացի մարզիկներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրիի համայնքապետարանի նախաձեռնությամբ գյումրեցի մարզիկներին քաղաքի մուտքի մոտ աղուհացով, պարային կատարումներով ու դափնեպսակներով դիմավորելուց հետո Օլիմպիական խաղերի մասնակիցներին ուղեկցել են Վարդանանց հրապարակ։ 

Գյումրիի կենտրոնական հրապարակում մարզիկների պատվին կազմակերպվել էր տոնախմբություն։ Օլիմպիական տորթը կտրել են Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիրներ Վարազդատ Լալայանն ու Արթուր Ալեքսանյանը։ 

 

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում