Սպորտ

«Փյունիկ»-ը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում է

1 րոպեի ընթերցում

«Փյունիկ»-ը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում է

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկ»-ը Երևանում հյուրընկալեց ղազախական «Օրդաբասի»-ին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում, թիմերը փոխանակվում էին գրոհներով և «Փյունիկ»-ի գրոհներն առավել վտանգավոր էին: Առաջին կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: 

Երկրորդ կեսում «Փյունիկ»-ն առավել մեծ ուժերով էր գրոհում: Եվ ի վերջո, Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն օգտագործեց իր հնարավորությունը: 66-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Օտուբանջոն:

«Փյունիկ»- «Օրդաբասի»` 1:0: 

Թիմերի առաջին խաղում էլ «Փյունիկ»-ը հաղթել էր նվազագույն հաշվով: Երկու խաղերի ընդհանուր 2:0 հաշվով Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ դուրս եկավ «Փյունիկ»-ը: 

Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումները կկայանան օգոստոսի 22-ին և 29-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում