Սպորտ

Վրաստանի ֆուտբոլի թիմի դարպասապահը հնարավոր է տեղափոխվի «Լիվերպուլ»

1 րոպեի ընթերցում

Վրաստանի ֆուտբոլի թիմի դարպասապահը հնարավոր է տեղափոխվի «Լիվերպուլ»

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին հնարավոր է տեղափոխվի անգլիական «Լիվերպուլ»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները: «Լիվերպուլ»-ն արդեն համաձայնության է եկել Գիորգի Մամարդաշվիլիի հետ անձնական պայմանագրի շուրջ: Իսպանական «Վալենսիա»-ն ու անգլիական «Լիվերպուլ»-ը, սակայն, դեռևս շարունակում են բանակցությունները դարպասապահի տրանսֆերի շուրջ: 

Ըստ մի շարք ԶԼՄ-ների՝ «Լիվերպուլ»-ը վրացու տրանսֆերի համար պատրաստ է վճարել 30 մլն եվրո: 

Գիորգի Մամարդաշվիլիի ներկայիս գործող պայմանագիրը «Վալենսիա»-ի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում