Սպորտ

Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել թենիսի Ցինցինատիի մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել թենիսի Ցինցինատիի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող թենիսիստ Էլինա Ավանեսյանն առաջին հաղթանակն է տոնել Ցինցինատիի WTA մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ցինցինատիի WTA-1000 մրցաշարի առաջին շրջանում Էլինա Ավանեսյանը մրցեց Կանադան ներկայացնող Բյանկա Անդրեսկուի հետ: Մոտ 2 ժամ ձգված մրցաշարում Ավանեսյանը հաղթեց երկու սեթում` 6:4, 7:5 հաշվով:

Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում 2002 թվականին: WTA վարկանիշային աղյուսակում նրա ամենաբարձր տեղը եղել է 60-րդ հորիզոնականը՝ 2024 թվականի փետրվար ամսին: Ավանեսյանը սկսել է Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ 2024 թվականի օգոստոսից:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում