Սպորտ

Կարեն Խաչանովը դուրս մնաց  Ցինցինատիի մրցաշարից

1 րոպեի ընթերցում

Կարեն Խաչանովը դուրս մնաց  Ցինցինատիի մրցաշարից

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պարտություն կրեց Ցինցինատիի մրցաշարի երկրորդ շրջանում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ԱՄՆ Ցինցինատի քաղաքում ընթացող համանուն մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը մրցեց աշխարհի 4-րդ ռակետ Ալեքսանդր Զվերևի հետ: Մոտ 1.5 ժամ ձգված մրցախաղում Խաչանովը զիջեց երկու սեթում` 6:3, 6:2 հաշվով: 

Ցինցինատիի մրցաշարն անցկացվում է 1899 թվականից: Այն համարվում է Masters-1000 կարգի մրցաշար: Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Զոկովիչն է: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում