Սպորտ

«Արարատ-Արմենիա»-ն լքում է պայքարը Կոնֆերենցիաների լիգայում

1 րոպեի ընթերցում

«Արարատ-Արմենիա»-ն լքում է պայքարը Կոնֆերենցիաների լիգայում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալվեց հունգարական «Պուշկաշ Ակադեմիա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուդապեշտում կայացած խաղի առաջին կեսը գոլառատ էր: «Պուշկաշ Ակադեմիա»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Նոգին, իսկ «Արարատ-Արմենիա»-ից երկու գոլ խփեցին Սերոբյանն ու Հարությունյանը:

Երկրորդ կեսում «Արարատ-Արմենիա»-ին հաջողվեց խփել երրորդ գնդակը` առաջ անցելով հաշվի մեջ: Աչքի ընկավ Դուարտեն: Սակայն «Պուշկաշ Ակադեմիա»-ն կարողացավ հանդիպման ավելացված ժամանակում 3-րդ գնդակ ուղարկեց «Արարատ-Արմենիա»-ի դարպասը:

«Պուշկաշ Ակադմեիա»-«Արարատ-Արմենիա»` 3:3:

Թիմերի առաջին հանդիպում ավարտվել էր «Պուշկաշ Ակադեմիա»-ի նվազագույն հաշվով հաղթանակով: «Պուշկաշ Ակադեմիա»-ն էլ կշարունակի պայքարը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում