Վաղարշակ Հարությունյանն այցելել է Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդարան

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունում դիվանագիտական առաքելությունն ավարտած ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարան:  

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հրաժեշտի իր խոսքում բարձր է գնահատել Վաղարշակ Հարությունյանի գործունեությունը, ինչի շնորհիվ տեսանելի արդյունքներ են արձանագրվել հայ և ռուս ժողովուրդների հարաբերությունների զորացման գործում:

«Խորապես զգացված ենք այն օգտակար համագործակցության և ուշադրության համար, որ ցուցաբերել եք այս տարիների ընթացքում Եկեղեցու նկատմամբ,  ինչպես նաև մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ներդրված քայլերի համար՝ կարևորելով Հայ եկեղեցու առաքելությունը համայնքի համախմբման, սփյուռքում ազգային ինքնության ու միասնության պահպանման գործում»,- ասել է Եզրաս սրբազանը:

Իր հերթին դեսպան Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Եզրաս սրբազանին՝ արդյունավետ համագործակցության համար:

Հայերեն English ქართული Русский 中文

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան