Տնտեսություն

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են հայկական կոնյակի հետ կապված խնդրի մասին. ՍԱՏՄ-ն պաշտոնապես նամակ չի ստացել

1 րոպեի ընթերցում

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են հայկական կոնյակի հետ կապված խնդրի մասին. ՍԱՏՄ-ն պաշտոնապես նամակ չի ստացել

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, թե ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի 90 տոկոսն անվտանգ չէ, Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այս առնչությամբ պաշտոնական նամակ կամ գրություն ռուսական կողմից չի ստացել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ ծանոթացել է «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի և Կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչքներ արտադրողների միության համատեղ ուսումնասիրությանը:  

Ըստ լրատվամիջոցի՝ ուսումնասիրության համար ձեռք է բերվել ավելի քան 20 ապրանքանիշի կոնյակի 200 նմուշ: Ուսումնասիրության արդյունքում դրանցից 177-ում, այսինքն՝ 89 տոկոսում հայտնաբերվել են խախտումներ և պարզվել է, որ դրանց գրեթե կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ:  

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ սրա հետ կապված պաշտոնական նամակ դեռ չեն ստացել: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում