Ռուսաստան

ՄԱԿ-ը հայտնել է Կուրսկի մարզ փորձագետների խումբ ուղարկելու պատրաստակամություն

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը հայտնել է Կուրսկի մարզ փորձագետների խումբ ուղարկելու պատրաստակամություն

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը պատրաստ է միջազգային փորձագետների խումբ ուղարկել Կուրսկի մարզ, որտեղ ներկայում ռազմական գործողություններ են ընթանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի տեղակալ Նադա ալ Նաշիֆը՝ դրա համար անհրաժեշտություն համարելով գրասենյակի աշխատակիցների մուտքը Կուրսկի մարզ։

«Մենք չենք օգտագործում երրորդ կողմերի տեղեկատվությունը, քանի որ ունենք հատուկ մոտեցում: Ունենալով տեղում թիմ՝ մենք վստահ ենք, որ այն ամենը, ինչ հրապարակում ենք և մեր զեկույցները կլինեն վստահելի ու ստուգված։ Մենք պետք է խոսենք տեղում գտնվող շատ մարդկանց հետ, ոչ միայն կառավարությունների կամ տեղական իշխանությունների, այլև՝ հասարակական կազմակերպությունների և իրավապաշտպանների հետ։ Եթե մենք ուղարկենք որևէ թիմ Կուրսկի մարզ, այն բաղկացած կլինի միջազգային փորձագետներից, ովքեր տեղում կաջակցեն քաղաքացիներին»,- ասել է նա։

Անցյալ շաբաթ Ժնևում ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Գենադի Գատիլովը հաստատել է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հարցում է ստացել Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի մարզեր այցելելու վերաբերյալ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում