Մշակույթ

«Բոհեմ» թատրոնը հանդիսատեսին կներկայանա պրեմիերայով

1 րոպեի ընթերցում

«Բոհեմ» թատրոնը հանդիսատեսին կներկայանա պրեմիերայով

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նարեկ Դուրյանը «Բոհեմ» թատրոնում oգոստոսի 21-ին և 26-ին կներկայացնի նոր պրեմիերա՝ «Սիմա Դանսիկ»։ 

 «Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինե Հովհաննիսյանի խոսքով՝ ներկայացումը տիպիկ «բուլվարային» է՝ թեթև, արագ և էմոցիաներով լի. 

«Այս ժանրը ամենասիրվածներից է թատերական աշխարհում, և մեր դերասանները լիովին կարողացել են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Մեծ ու մանրակրկիտ աշխատանք է տարված՝ պիեսի ընտրությունից մինչև ամենափոքր բեմական շարժում և ձևավորում, այնպես որ մենք նույնպես անհամբեր սպասում ենք պրեմիերային և, իհարկե, մեր հանդիսատեսի արձագանքին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է պրոդյուսերը:

Նոր ներկայացման դերակատարներն են Թելման Առաքելյանը, Սիրանուշ Երիկյանը, Արեն Սաֆարյանը, Ելենա Կասիմյանը, Անդրանիկ Հարությունյանը, Գարիկ Միրզոյանը և Կարո Հովհաննիսյանը։ 

Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ Նարեկ Դուրյանի։

88888.png

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում