Հայաստան

Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

1 րոպեի ընթերցում

Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 6-ը կդադարեցվի երթևեկությունը Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ-1/ ավտոճանապարհի` Հրազդան գետի վրայի կամրջով (Նոր Հաճնի կամուրջ)։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից, ընդգծելով, որ մինչև հոկտեմբերի 6-ն առանց կցորդի ավտոմոբիլները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով ավտոմոբիլները՝ Տ-6-54, /Հ-5/-Կարենիս-Չարենցավան-/Հ-1/ և Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում