ՀՀ Նախագահ

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Տիգրան Իզմիրլյանի մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Տիգրան Իզմիրլյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել շվեցարահայ բարերար, Հայաստանի ազգային հերոս Տիգրան Իզմիրլյանի մահվան կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեռագրում ասվում է.

«Մեծ ցավով տեղեկացա Հայաստանի ազգային հերոս, հայ ժողովրդի արժանավոր զավակ և բարերար Տիգրան Իզմիրլյանի մահվան մասին:

Պարոն Իզմիրլյանի և «Իզմիրլյան» հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացված բազմաթիվ նախաձեռնություններն ու բարեգործական ծրագրերը իրենց ուրույն դերն ունեն մեր երկրում կրթության, առողջապահության, տնտեսության և բազմաթիվ այլ բնագավառների զարգացման գործում:

Մեծ բարերարի գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանդեպ միանշանակ սիրո ցայտուն դրսևորում էր, ինչի համար էլ նա արժանվույնս վաստակել էր մեր պետության ազգային հերոսի կոչումը, ինչպես նաև արժանացել բազմաթիվ պետական բարձր պարգևների և անշուշտ, մեր ժողովրդի երախտապարտությանն ու հարգանքին: Տիգրան Իզմիրլյանի հիշատակը միշտ վառ կմնա Հայաստանի ժողովրդի սրտում:

Ծանր կորստի պահին իմ վշտակցությունն եմ հայտնում Իզմիրլյան ընտանիքին, Տիգրան Իզմիրլյանի բոլոր բարեկամներին և գործընկերներին՝ մաղթելով նրանց համբերություն և տոկունություն»: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում