ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 18-ին ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
ՀՀ ՊՆ-ն կրկին հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել:
Ընդգծենք, որ վերջին 4 օրվա ընթացքում սա Ադրբեջանի կողմից տարածած նույնաբովանդակ 4-րդ ապատեղեկատվությունն է։