Հայաստան

Ավտոմեքենան բախվել է սյանը և այրվել. կա երկու զոհ

1 րոպեի ընթերցում

Ավտոմեքենան բախվել է սյանը և այրվել. կա երկու զոհ

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 19-ին ժամը 00։21-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի մոտ այրվում է ավտոմեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝  Մ. Գ., ծնված 1990 թ․) Աղավնատուն գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կամարի սյանը և բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։40-ին, մարվել՝ 00։49-ին։ Այրվել է ավտոմեքենան․ սրահում հայտնաբերվել են վարորդի և ուղևոր Գ. Ս.-ի (ծնված 1990 թ․) դիերը։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել դիերը և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում