Բլինքենը ժամանել է Մերձավոր Արևելք՝ Գազայի հատվածում հրադադարի ջանքերին նպաստելու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օգոստոսի 18-ին ժամանել է Թել Ավիվ՝ մեկնարկելով մերձավորարևելյան իր հերթական ուղևորությունը, որի նպատակն է Գազայի հատվածում հրադադարի հաստատումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը կասկածի տակ է դրել Բլինքենի առաքելությունը՝ Իսրայելին մեղադրելով միջնորդների ջանքերը խաթարելու, համաձայնության կնքումը հետաձգելու մեջ։

2023 թ. հոկտեմբերին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի մեկնարկից ի վեր սա Բլինքենի իններորդ այցն է տարածաշրջան։ Օգոստոսի 19-ին նա պետք է հանդիպի Իսրայելի ղեկավարների, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այնուհետև ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Եգիպտոս։ 

Միջնորդ երկրները՝ ԱՄՆ-ն, Կատարը և Եգիպտոսը, առայժմ չեն կարողացել հարթել կողմերի տարաձայնությունները և ամիսների բանակցություններից հետո հասնել համաձայնության, իսկ ռազմական գործողությունները շարունակվում են։ Օգոստոսի 18-ին Իսրայելի հարվածից, ըստ պաղեստինյան առողջապահական իշխանությունների, Գազայի հատվածում զոհվել է առնվազն 21 մարդ, այդ թվում՝ 6 երեխա և նրանց մայրը։

Այս շաբաթ հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվելու են Կահիրեում՝ Դոհայում անցկացված երկօրյա բանակցություններից հետո։ 

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250-ը՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 40 000-ը։ Իսրայելի պնդմամբ՝ նրանցից 17 000-ը ՀԱՄԱՍ-ի մարտիկներ են։ 

Հայերեն ქართული Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան