Մերձավոր Արևելք

Լիբանանի հարավում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 5 մարդ

1 րոպեի ընթերցում

Լիբանանի հարավում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 5 մարդ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե քաղաքի բնակելի շենքի վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, վիրավորվել է 5 մարդ: 

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով NNA պետական ​​լրատվական գործակալությունը: 

Նշվում է, որ զոհերը բոլորն էլ Սիրիայի քաղաքացիներ են: Կանցկացվեն ԴՆԹ թեստեր՝ պարզելու զոհերի ինքնությունը:

Իսրայելական զինվորականները հայտնել էին, որ ավիահարվածի թիրախ է դարձել «Հեզբոլլահ»-ի զինյալների կողմից օգտագործվող զենքի պահեստը:

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում