Թուրքիա

Իզմիրում հրդեհները հասել են բնակելի թաղամասերին

1 րոպեի ընթերցում

Իզմիրում հրդեհները հասել են բնակելի թաղամասերին

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնական հրդեհը, որն օգոստոսի 15-ին բռնկվել է Էգեյան ծովի ափին գտնվող թուրքական Իզմիր քաղաքի մերձակայքի Կարշիյակայի շրջանում, հասել է քաղաքի ծայրամասի բնակելի շրջաններ։ Չորսմիլիոնանոց քաղաքում թանձր ծխի քուլաներ են հայտնվել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ-ից։ 

Իզմիրի Բայրաքլի մունիցիպալիտետի իշխանությունները տեղի բնակիչներին կոչ են արել շտապ հեռանալ բնակելի շենքերից։

Հրդեհը տարածվում է ուժեղ քամու ազդեցության ներքո։ Այն մարելու համար ներգրավվել է երկու ինքնաթիռ, հինգ ուղղաթիռ և մեծ քանակությամբ ցամաքային տեխնիկա։

Օրվա ընթացքում մի քանի խոշոր բնական հրդեհներ են բռնկվել Թուրքիայի արևմուտքում և հյուսիս-արևմուտքում։ Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը նախազգուշացում է տարածել Էգեյան ծովի ողջ շրջանում, ինչպես նաև մասամբ Միջերկրական, Մարմարա ծովերի շրջանում և Թուրքիայի կենտրոնական մասում հնարավոր անտառային հրդեհների մասին։ 

40 աստիճան տապի պատճառով տեղի բնակիչներին հորդորել են 10 օր շարունակ բաց կրակ չվառել, քանի որ դա կարող է հանգեցնել բնական հրդեհների։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում