Մարզեր

Վերակառուցվում է Ծաղկունք գյուղի կենտրոնական հատվածը

1 րոպեի ընթերցում

Վերակառուցվում է Ծաղկունք գյուղի կենտրոնական հատվածը

ԳԱՎԱՌ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք գյուղում ընթանում են կենտրոնական հատվածի վերակառուցման աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագիրն  իրողություն է դարձել Համաշխարհային բանկի կողմից՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Ծրագրով նախատեսված է 1760 քմ մակերեսով ասֆալտբետոնե ծածկույթի փոխարինում երկաթբետոնե ծածկույթով, եզրաքարերի փոխարինում, 844 քմ մակերեսով մայթերի սալիկապատում, որին կհաջորդի կանաչապատումը և բարեկարգումը։ 

Ծրագրի կապալառուն «Բլեսկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղն է:

Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։

 

Խոսրով Խլղաթյան  

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում