Մերձավոր Արևելք

Իսրայելում հերքել են լուրերը, որ Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Իսրայելում հերքել են լուրերը, որ Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է տեղեկություններն այն մասին, որ վարչապետը ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Գազայի հատվածում հրադադարի գործարք կնքելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

«Հակառակ հրապարակումների՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ չի խոսել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ», - ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Ավելի վաղ Axios լրատվական հարթակը, վկայակոչելով աղբյուրների, հայտնել էր, որ Թրամփն օգոստոսի 14-ին Նեթանյահուի հետ քննարկել է Գազայի հատվածում հրադադարի և պատանդների փոխանակման շուրջ գործարք կնքելու հնարավորությունը։ 

Օգոստոսի 15-ին ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ Դոհայում բանակցություններ են ընթանում Գազայի հատվածում հրադադարի շուրջ։ Իսրայելը պատվիրակություն է ուղարկել Դոհա, իսկ ՀԱՄԱՍ-ը՝ ոչ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում