Աշխարհ

Լիտվան արգելել է Բելառուսում գրանցված բոլոր մարդատար ավտոմեքենաների մուտքը

1 րոպեի ընթերցում

Լիտվան արգելել է Բելառուսում գրանցված բոլոր մարդատար ավտոմեքենաների մուտքը

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան օգոստոսի 16-ից մուտքի արգելք է սահմանում Բելառուսում գրանցված բոլոր մարդատար ավտոմեքենաների համար. ավելի վաղ գործում էին մի շարք բացառություններ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել է Բելառուսի պետական ​​սահմանային կոմիտեն:

«Արգելքը տարածվում է մարդատար ավտոմեքենաների վրա՝ անկախ սեփականատիրոջ կամ վարորդի քաղաքացիությունից», - հավելել են գերատեսչությունում։

2024 թ. հուլիսի 18-ից Լիտվան արգելել էր Բելառուսում գրանցված մարդատար ավտոմեքենաների մուտքը, ընդ որում` սահմանափակումը չի տարածվել այն ավտոմեքենաների վրա, որոնք նախատեսված էին վաճառքի համար, ինչպես նաև պատկանում էին հանրապետության այն քաղաքացիներին, որոնք ունեն գործող այցագիր կամ ԵՄ երկրներում ժամանակավոր կամ մշտական ​​կեցության վկայագիր:

Ինչպես հաղորդում է Լիտվայի մաքսային ծառայությունը, «այն անձինք, որոնք վարում են բելառուսական համարանիշներով ավտոմեքենաներ, կհամարվեն օրենսդրության դրույթները խախտողներ և կենթարկվեն պատասխանատվության…., որը նախատեսում է տուգանք և ավտոմեքենայի բռնագրավում»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում