Միացյալ Նահանգներ

Չինաստանի ԱԳՆ-ն հերքում է Թրամփի պնդումները Սի Ծինփինի հեռախոսազանգի մասին

1 րոպեի ընթերցում

Չինաստանի ԱԳՆ-ն հերքում է Թրամփի պնդումները Սի Ծինփինի հեռախոսազանգի մասին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը վերջերս չի զանգահարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Սպիտակ տան ղեկավարը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

«Որքան ինձ հայտնի է, վերջին ժամանակներս երկու պետությունների ղեկավարները չեն շփվել», - հակիրճ հայտնել է նա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողին, որը խնդրել է հաստատել, որ այդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Time հանդեսին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Սի Ծինփինը զանգահարել է իրեն՝ Սպիտակ տան կողմից սահմանված մաքսատուրքերը քննարկելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում