Աշխարհ

Մեքսիկայում հաստատել են Շեյնբաումի հաղթանակը նախագահական ընտրություններում

2 րոպեի ընթերցում

Մեքսիկայում հաստատել են Շեյնբաումի հաղթանակը նախագահական ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի Ընտրական դատարանը միաձայն հաստատել է Կլաուդիա Շեյնբաումի հաղթանակը հունիսի 2-ին կայացած նախագահական ընտրություններում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Թեկնածու Կլաուդիա Շեյնբաում Պարդոն, որն առաջադրվել է «Շարունակենք պատմություն կերտել» կոալիցիայի կողմից, նախագահական ընտրություններում ստացել է ձայների մեծամասնությունը», - հայտարարել է Ընտրական դատարանի ղեկավար Մոնիկա Սոտո Ֆրեգոսոն՝ հայտնելով այդ դատարան ատյանի Բարձրագույն պալատի վեց անդամների քվեարկության արդյունքները։ 

Ընտրությունների արդյունքների հաստատման որոշումն ընդունվել է միաձայն։ Նա նշել է, որ կայացած նախագահական ընտրությունները ճանաչվում են վավերական, դրանք համապատասխանում են սահմանադրական և իրավական սկզբունքներին:

«Կլաուդիա Շեյնբաում Պարդոն հայտարարվում է Մեքսիկայի Միացյալ Նահանգների առաջին ընտրված կին նախագահ, որն այդ պաշտոնը կզբաղեցնի 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2030 թվականի սեպտեմբերի 30-ը», - ամփոփել է Ընտրական դատարանի նախագահը։ 

Նա նաև հայտնել է, որ օգոստոսի 15-ին հանդիսավոր պայմաններում Շեյնբաումին կհանձվի Մեքսիկայի ընտրված նախագահի վկայականը։

Մեքսիկայի Ազգային ընտրական ինստիտուտի կայքում հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ հունիսի 2-ին կայացած նախագահական ընտրություններում Շեյնբաումի օգտին իր ձայնն է տվել ընտրողների 59,7594 %-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում