Հայաստան

Նվազեցվել են ցամաքային տրանսպորտով և հետիոտնային եղանակով անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման չափաքանակները

1 րոպեի ընթերցում

Նվազեցվել են ցամաքային տրանսպորտով և հետիոտնային եղանակով անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման չափաքանակները

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ցամաքային տրանսպորտով կամ հետիոտնային եղանակով, ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով ՀՀ տեղափոխվող (ներմուծվող) անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծման բնաիրային և արժեքային չափաքանակների արտոնության շեմը 2024 թվականի օգոստոսի 19-ից կնվազեցվի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից, մանրամասնելով, որ եթե մինչև 2024 թվականի օգոստոսի 18-ը ներառյալ, ցամաքային տրանսպորտով և հետիոտնային եղանակով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման Հայաստանի Հանրապետություն կարող էր տեղափոխվել 500 եվրոյին համարժեք դրամը և (կամ) 25 կիլոգրամը չգերազանցող անձնական օգտագործման ապրանքներ, ապա 2024 թվականի օգոստոսի 19-ից այդ չափաքանակը չի կարող գերազանցել 200 եվրոյին համարժեք դրամը և (կամ) 10 կիլոգրամը:

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ նոր սահմանաչափերը կիրառվելու են 2024 թվականի օգոստոսի 19-ից՝ ցամաքային տրանսպորտով կամ հետիոտն եղանակով սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում