Թուրքիա

Թուրքիայում 11 մարդ է ձերբակալվել կիբեռլրտեսության կասկածանքով

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում 11 մարդ է ձերբակալվել կիբեռլրտեսության կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հատուկ  ծառայությունները բացահայտել են կիբեռհանցագործների ցանց, որոնք հափշտակել են տարբեր երկրների հազարավոր մարդկանց անձնական տվյալներ և վաճառել դրանք, այդ թվում՝ ահաբեկչական կազմակերպությունների։ Ձերբակալված է 11 մարդ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Նշվում է, որ ըստ TRT Haber հեռուստաալիքի՝ գործողությունը համատեղ իրականացրել են հետախուզության ծառայությունը, ժանդարմերիան և Կիբեռհանցագործության դեմ պայքարի վարչությունը՝ Անկարայի դատախազության կողմից քրեական գործի հետաքննության շրջանակներում։ Կասկածյալները ձերբակալվել են  երկարատև հսկողությունից հետո։ 

Գործողության արդյունքում ստացված տվյալներն ուսումնասիրվում են հետախուզական ծառայությունների կողմից, կայքերը, որոնցից նրանց օգտվել են, արգելափակված են։ Հանցագործների ազգային պատկանելությունը չեն հայտնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում