Թուրքիա

Թուրքիայի մզկիթներից մեկի մոտ տեղի ունեցած դանակահարության հետևանքով կա 5 վիրավոր

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի մզկիթներից մեկի մոտ տեղի ունեցած դանակահարության հետևանքով կա 5 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայում դիմակավորված անձը, որը կրել է սաղավարտ և զրահաբաճկոն, օգոստոսի 12-ին մզկիթներից մեկի մոտ հարձակվել է մարդկանց վրա և դանակահարել առնվազն 5-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Երկար դանակով զինված 18-ամյա կասկածյալը Էսքիշեհիր քաղաքում իրականացրած հարձակումը հեռարձակել է X սոցիալական հարթակում, նախքան ոստիկանությունը կձերբակալեր նրան։ 

Ըստ որոշ տեղի լրատվամիջոցների՝ դանակահարության հետևանքով վիրավորվել է 7 մարդ։ Հարձակվողը հագնված է եղել խաղի կերպարի նման, նրա գոտկատեղից կախված է եղել կացին։ 

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ կասկածյալն, ամենայն հավանականությամբ, գտնվել է կռվի տեսարաններով խաղերի ազդեցության տակ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում