Մերձավոր Արևելք

Քրդական զինված ջոկատները հարձակվել են սիրիական բանակի դիրքերի վրա

1 րոպեի ընթերցում

Քրդական զինված ջոկատները հարձակվել են սիրիական բանակի դիրքերի վրա

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» ջոկատները հարձակվել են Դեյր էլ Զոր նահանգի արևելքում գտնվող սիրիական բանակի և աշխարհազորայինների դիրքերի վրա, ինչի հետևանքով զոհվել է 12 զինվոր և աշխարհազորային:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իր ռազմադաշտային աղբյուրը։

«Սա առաջին դեպքն է, երբ «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր»-ը հարձակվում են Եփրատի արևմտյան ափին գտնվող բանակի դիրքերի վրա», - հավելել է նա:

Օգոստոսի 10-ին Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ քրդական աշխարհազորայինները հարձակվել են Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում գտնվող մի շարք բնակավայրերի վրա, ինչի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, ներառյալ՝ կանայք և երեխաներ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում