Մշակույթ

«Արմավիր» ՔԿՀ-ի ազատազրկված անձանց մասնակցությամբ բեմադրվել է «Մահացե՞լ եմ, չե՛մ մահացել» պիեսը

2 րոպեի ընթերցում

«Արմավիր» ՔԿՀ-ի ազատազրկված անձանց մասնակցությամբ բեմադրվել է «Մահացե՞լ եմ, չե՛մ մահացել» պիեսը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման անդամ ազատազրկված անձինք «մի բեմում» խաղացել են Արմավիրի «Վերելք»
դրամատիկական թատրոնի դերասանուհի Մարիաննա Գրիգորյանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, ինքնագործ մշակութային միավորման նախագահ, դատապարտյալ Մուշեղ Մխիթարյանի նախաձեռնությամբ, Հայաստանի մշակույթի գործիչների միության (ՀՄԳՄ) և «Արմավիր» ՔԿՀ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ ներկայացվել է «Մահացե՞լ եմ, չե՛մ մահացել» պիեսը։ Մուշեղ Մխիթարյանի հեղինակած և բեմադրած պիեսը նվիրված է դրամատուրգ Գևորգ Սարգսյանի ծննդյան 90 և ականավոր դերասան Երվանդ Մանարյանի 100-ամյակներին։ 

Ներկա են եղել Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, ՀՄԳՄ վարչության անդամներ Գագիկ Անտոնյանը և Լիանա Սահակյանը, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։

Ըստ աղբյուրի՝ շնորհավորական խոսքերով և բարեմաղթանքներով տեսաուղերձներ են հղել ֆրանս-ամերիկյան թատրոնի և կինոյի հայազգի նշանավոր դերասանուհի Նորա Արմանին, նշանավոր դերասան Վարդան Պետրոսյանը, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը, կինոպրոդյուսեր Կարեն Ծատուրյանը, գրող, գրականագետ Կարո Վարդանյանը, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը։

Պիեսի ավարտին հյուրերը հանդես են եկել գովասանքի և գնահատանքի խոսքերով, իսկ ներկայացման բեմադրիչին և մասնակիցներին հանձնվել են պատվոգրեր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանի կողմից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում