Մերձավոր Արևելք

Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարն արգելել է թռիչքային անձնակազմին լքել երկիրը

1 րոպեի ընթերցում

Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարն արգելել է թռիչքային անձնակազմին լքել երկիրը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-մայոր Թոմեր Բարը թռիչքային անձնակազմին արգելել է երկիրը լքել Իսրայելի վրա Իրանի հնարավոր մոտալուտ հարձակման պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Times of Israel-ը:

Երկրի պաշտպանության բանակում պարզաբանում են, որ այս որոշումը պայմանավորված է նրանով, որ Իսրայելի զինվորականները նոր տվյալներ ունեն Իրանի պլանների վերաբերյալ։ Կարգադրությունը վերաբերում է բացառապես կադրային զինվորականներին և չի վերաբերում այն իսրայելցիներին, որոնք ռազմաօդային ուժերում ծառայում են զորակոչով:

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է հուլիսի վերջին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի և Բեյրութում «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունից հետո։ Իրանը և «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժ լուծել նրանց մահվան համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում