Վրաստան

Վրաստանի հետ սահմանին ավելի քան 1400 ավտոմեքենա է կուտակվել

1 րոպեի ընթերցում

Վրաստանի հետ սահմանին ավելի քան 1400 ավտոմեքենա է կուտակվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի հետ սահմանին՝ Հյուսիսային Օսիայի տարածքում, ավելի քան 1400 միավոր տրանսպորտ է կուտակվել։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Հանրապետության տարածքում 1450 միավոր ավտոտրանսպորտ է կուտակվել ճանապարհներին, որոնցից 980-ը գտնվում է հատուկ կայանատեղերում: Էլեկտրոնային հերթում գրանցված է 4870 միավոր տրանսպորտ», - հայտնել է Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաևն աշխատակազմի խորհրդակցության ժամանակ։ 

Ընդհանուր առմամբ, անցած շաբաթ երկու ուղղություններով «Վերին Լարս»-ով սահմանը հատել է ավելի քան 30 000 տրանսպորտ։

Ռազմավիրական ճանապարհը գործում է սովորական ռեժիմով, սակայն սահմանին մարդատար տրանսպորտի ավելացման և մեծ բեռնատարների համար նախատեսված կայանատեղերի գերբեռնվածության պատճառով Հյուսիսային Օսիա մուտքի սահմանափակումներ են մտցվել։

Ճանապարհը Վլադիկավկազից Թբիլիսի է տանում Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մնացած երկրների հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում