Աշխարհ

Հնդկաստանում հեղեղումներն ավելի քան 30 մարդու կյանք են խլել

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում հեղեղումներն ավելի քան 30 մարդու կյանք են խլել

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի հյուսիսային նահանգներում տեղացած հորդառատ անձրևների առաջացրած հեղեղումներն ավելի քան 30 մարդու կյանք են խլել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը։

Հրատարակության տվյալներով՝ աղետի հետևանքով անհետ կորել է առնվազն 8 մարդ։

«Հորդառատ անձրևների հետևանքով կիրակի օրը (օգոստոսի 11-ին) 31 մարդ է զոհվել Ռաջաստանում, Հիմաչալ Պրադեշում, Ուտար Պրադեշում և Փենջաբում», - հաղորդում է հրատարակությունը։

Հեղեղներից ամենաշատը տուժել է Ռաջաստանի նահանգը։ Այնտեղ 17 մարդ է զոհվել, անձրևները լայնածավալ վնասներ են հասցրել։ 

Հուլիսի 30-ին Կերալայի նահանգի Վայանադի շրջանում տեղի ունեցած սողանքների հետևանքով ավելի քան 200 մարդ էր զոհվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում