Եվրոպա

Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի երկնքում ուկրաինական օդային թիրախներ են խոցվել

1 րոպեի ընթերցում

Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի երկնքում ուկրաինական օդային թիրախներ են խոցվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է երկրի օդային տարածքում ուկրաինական թռչող սարքերի ոչնչացման մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացրել է Sputnik Беларусь-ը։

Լուկաշենկոն հայտարարել է, որ օգոստոսի 9-ի երեկոյան Ուկրաինայի զինուժը արևելյան ուղղությամբ՝ Կոստյուկովիչի շրջանում, խախտել է Բելառուսի օդային տարածքը։ Նրա խոսքով՝ արձանագրվել են Ուկրաինայի տարածքից շարժվող մոտ մեկ տասնյակ թիրախներ, որոնք խոցելու համար Բելառուսի հակաօդային պաշտպանության ուժերը բերվել են մարտական լրիվ պատրաստականության, օդ են բարձրացել ինքնաթիռներ և ուղղաթիռ, որոնք երկրի մակերևույթից 1,5 կմ բարձրության վրա չեզոքացրել են պոտենցիալ վտանգը։ Պաշտոնական Մինսկը ենթադրում է, որ խոցվել են հարվածային անօդաչու սարքեր։ Նշվում է նաև, որ թիրախների մի մասը խոցվել է արդեն Ռուսաստանի Յարոսլավլի մարզի երկնքում։

Նշվում է, որ Բելառուսի ղեկավարը երկրի պաշտպանության նախարարությանը և զինված ուժերի գլխավոր շտաբին հանձնարարել է համապատասխան միջոցներ ձեռնարկել պետության անվտանգությունն ապահովելու համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում